
Հրաժարական է տվել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը. մամուլ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Զուրաբ Խարատիշվիլին այսօր լքել է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
ԿԸՀ-ից ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են տվյալ տեղեկատվությունը: Միայն հաղորդվել է, որ տվյալ թեմայով ԿԸՀ-ի շենքում ժամը 15.00-ին անցկացվելու է հատուկ ճեպազրույց:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին: Թեկնածուների պաշտոնական գործընթացը նշանակված է սեպտեմբերի 7-ին: Ներկա դրությամբ արդեն իսկ մոտ 30 մարդ հավակնում է Վրաստանի նախագահի պաշտոնին: