Բաժիններ՝

ԱՄՆ պետական պարտքը կարող է անցնել 200 տրիլիոն դոլարից. Russia Today

Russia Today-ի փոխանցմամբ՝ մասնագետների գնահատմամբ, ԱՄՆ պետական պարտքը հասել է սպառնալից բարձր ցուցանիշի: Եթե պաշտոնական տվյալներով այն կազմում է ավելի քան 16 տրիլիոն դոլար, ապա Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտությունների համաձայն, ԱՄՆ պետպարտքը մի քանի անգամ ավելին է՝ կազմելով 70 տրիլիոն դոլար:

Հասկանալու համար, թե որքան խոշոր գումար է դա, այն կարելի է համեմատել աշխարհի ամենաազդեցիկ ընկերության արժեքի հետ: ԱՄՆ պետպարտքի պաշտոնական ցուցանիշը՝ ավելի քան 16 տրիլիոն դոլար, հավասար է 40 Apple ընկերության արժեքի, իսկ ոչ պաշտոնական թիվը՝ 70 տրիլիոն դոլարը՝ 165 Apple ընկերության արժեքի:

ԱՄՆ նախկին (1981-1989) նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին տնտեսական խորհրդական, պրոֆեսոր Կոտլիկոֆի հաշվարկներով՝ ԱՄՆ պետպարտքն արդեն իսկ կարող է հասած լինել 211 տրիլիոն դոլարի, ինչը համարժեք է 500 Apple ընկերության արժեքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս