
Առաջիկա գիշերվա ընթացքում կդիտվի տարվա գլխավոր աստղաթափը

BBC-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կարելի է տեսնել աստղաթափ (երկնաքարերի անձրև), ինչը կլինի տարվա ամենաինտենսիվ աստղաթափը, որը սովորաբար գրանցվում է օգոստոսին: Աստղագետների հաշվարկներով, այս գիշեր սպասվում է մինչև 30 երկնաքարի անկում, ինչն իր գագաթնակետին կհասնի նախալուսաբացային ժամերին:
Աստղաթափ կամ երկնաքարային անձրև գրանցվում է այն ժամանակ, երբ տարբեր մեծություն ունեցող միջմոլորակային նյութերի ոչ մեծ մասնիկները երկրի մթնոլորտ են մտնում վայրկյանում մինչև 20 կիլոմետր արագությամբ և գրեթե ակնթարթորեն այրվում են, ինչի արդյունքում թողնում են վառ հետագիծ, որն էլ տեսանելի է լինում Երկրից: