Վլադիմիր Պուտինը մեծ պատվիրակության ու ռազմանավերի ուղեկցությամբ վաղը կժամանի Բաքու. Յուրի Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղն աշխատանքային այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Վերջինիս խոսքերով՝ ակնկալվում է, որ Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկա բանակցությունների արդյունքներով ստորագրվելու է 5-6 երկկողմանի փաստաթուղթ, որոնք կառնչվեն նաև էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներին:
Նա հավելել է, որ ռուսական պատվիրակության կազմն ընդգծում է, որ բանակցությունների ընթացքում պլանավորված է քննարկել երկկողմ հարցերի գործնականում ողջ համալիրը:

Ուշակովը մանրամասնել է, որ ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ինչպես նաև Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, Роснефт ընկերության ղեկավար Իգոր Սեչինը և Лукойл ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը:

Ուշակովն ընդգծել է, որ օգոստոսի 13-ին, երբ տեղի կունենան ռուս-ադրբեջանական բանակցությունները, Բաքվում բարեկամական այցով կգտնվեն Ռուսաստանի Կասպյան նավատորիմի ռազմանավերը՝ «Դաղստան» հրթիռակիր ռազմանավը և «Վոլգոդոնսկ» փոքր հրետանավակը:

Տեսանյութեր

Լրահոս