Իրանի խորհրդարանը սկսում է նոր կառավարության հաստատման գործընթացը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը սկսում է նոր կառավարության հաստատման ընթացակարգը: Նոր կառավարության կազմը ներկայացվել է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության ժամանակ:

Իրանցի պատգամավորները պետք է երեք օրվա ընթացքում դիտարկեն ու քննարկեն ապագա 18 նախարարներից յուրաքանչյուրի թեկնածությունը: Ռոուհանիի կողմից ընտրված բոլոր թեկնածուներն էլ նորեկներ չեն քաղաքականությունում ու տնտեսությունում:

Նրանցից շատերը պաշտոններ են զբաղեցրել Իրանի նախկին նախագահներ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի (1989-1997) և Մոհամմադ Խաթամիի (1997-2005) կառավարություններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031