
Իվանիշվիլին ու Սաակաշվիլին վիճաբանել են ամերիկյան ռազմանավի վրա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վիճաբանել են միմյանց հետ Բաթում ժամանած ԱՄՆ 6-րդ նավատորմի BULKELEY էսկադրոնային ականակրի վրա կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:
Այդ ընդունելությունը կազմակերպվել է երեկ երեկոյան, դրա ժամանակ, ի թիվս այլ բաների, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար պատասխանատու են նաև Վրաստանի նախկին իշխանությունները:
Դրանից հետո ելույթ է ունեցել Սաակաշվիլին, ով կտրականապես հերքել է, որ վրացական կողմը որևէ պատասխանատվություն է ունեցել տվյալ պատերազմի համար: Սաակաշվիլին հայտարարել է, որ նա, ով ասում է, թե վրացական կողմը պատասխանատու է եղել տվյալ պատերազմի համար, կա՛մ չի սիրում Վրաստանը, կա՛մ ունի այլ խնդիրներ, կա՛մ էլ կապված է Վրաստանի թշնամու հետ:
Իվանիշվիլին փորձել է ընդհատել Սաակաշվիլիի ելույթը՝ շարունակ կրկնելով «Խոսի՛ր նաև քո պատասխանատվության մասին»: