Բաժիններ՝

Եգիպտական ոստիկանությունն այսօր ցրելու է Մուրսիի կողմնակիցներին. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական ոստիկանությունն այսօր ձեռնարկելու է ակտիվ միջոցներ՝ ցրելու համար նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներին:

Այս մասին գործակալությանը հայտնել են Եգիպտոսի իրավապահ մարմիններում առկա աղբյուրները: Վերջիններիս պնդմամբ՝ անվտանգության ուժերը նախ շրջապատելու են Մուրսիի կողմնակիցներին, ապա վերջին հաշվով ցրելու են նրանց:

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը երեկ իր հերթին հայտնել է, որ Եգիպտոսի իրավապահ մարմինների տվյալ գործողությունը սկսվելու է 24 ժամվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031