Ողբերգական ավտովթար` Տավուշի մարզում. հայր և որդի վթարի են ենթարկվել. 22-ամյա որդին մահացել է
Այսօր` օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ, 46-ամյա Ազատ Չիբուխչյանը, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց գյուղի վարչական տարածքում, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 07 ԼԼ 796 համարանիշի ավտոմեքենան, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, այնուհետեւ` ծառին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ուղևոր, 22-ամյա Մհեր Չիբուխչյանը, ով վարորդ Ա. Չիբուխչյանի որդին էր, տեղում մահացել էր: