
Շնաձուկը կծում է ջրասուզակին (տեսանյութ)

Ջրասուզակ Դեյվ Մարսելը երկար ժամանակ զբոսաշրջիկներին թույլ է տվել շփվել շնաձկների հետ: Ինչպես գրում է dailymail-ը, այդ շնաձկները սովորաբար ագրեսիվ չեն լինում և մարդկանց հետ պրոբլեմներ չեն առաջացնում: Այս անգամ, սակայն, շնաձուկը կծել է Դեյվ Մարսելի շրթունքը, երբ վերջինս փորձել է համբուրել նրան:
Այդ ընթացքը տեսանկարահանվել է և հայտնվել է համացանցում: Ինչպես հետո պարզաբանել է Դեյվը, շնաձուկը նրա շրթունքները կծել է, քանի որ մինչև համբուրելը նա շնաձկանը շրջել է հակառակ կողմ: Նախկինում Դեյվը նման բան չէր արել: