
Ընկերներով անչափահաս աղջիկ են առևանգել

Ն.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 15-ին «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի, 1996 թվականին ծնված անչափահաս Մ. Գասպարյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկերների հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է անչափահասի առևանգումը: Այս մասին iravaban.net-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:
19-ամյա երիտասարդը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է: