Բաժիններ՝

Սաակաշվիլին և Իվանիշվիլին հարգել են 2008 թվականի պատերազմի զոհերի հիշատակը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և կառավարության այլ ներկայացրել այցելել են Թբիլիսիի մոտ գտնվող Մուխատգվերդիի եղբայրական գերեզմանոց և հարգել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակը:

Բիձինա Իվանիշվիլին զերծ է մնացել մեկնաբանություններ անելուց, իսկ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ հերոսների գերեզմանի մոտ առաջանում է միայն մեկ զգացում, որ Վրաստանի ամենաժամանակից և ուժեղ զենքը մշտապես եղել է զինվորականների անխախտ ոգին:

Այսօր նույն գերեզմանոց է այցելել նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով ծաղկեպսակ է դրել Հերոսների հուշահամալիրին: Նա հայտարարել է, որ գերեզմանոցում թաղված տղաները կարողացել են փրկել և պահպանել երկրի անկախությունը:

Նշվում է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հետևանքով վրացական կողմը տվել է 412 սպանված, որոնցից 228-ը խաղաղ բնակիչներ են, 170-ը՝ զինվորականներ, իսկ 14-ը՝ ոստիկաններ: Վրացական կողմից վիրավորների քանակը կազմել է 1747 մարդ: Անհետ կորած է համարվում 10 զինվորական և 4 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս