Բաժիններ՝

Ալի Խամենեին համաներում է հայտարարել

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաներում է հայտարարել՝ կապված Իդ ալ-Ֆիթր (Ռամադան) տոնի հետ:

Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիգ Ամոլի Լարիջանին տոնի հետ կապված նամակով դիմել է Խամենեիին, որում խնդրել է համաներում հայտարարել քաղաքական, ռազմական ու քաղաքացիական մի շարք հանցագործությունների պարագայում:

Համաներման մասին որոշումն առնչվում է նաև ցմահ ազատազրկվածներին ու 15 տարուց ավելի բանտում գտնվողներին: Համաներմամբ մեկ տարով ազատազրկվածները ազատվում են պատժի մնացյալ մասը կրելուց:

1-5 տարով ազատազրկվածների դեպքում կրկնակի կրճատվում է պատժաժամկետը, իսկ 5-15 տարով ազատազրկվածների պարագայում՝ 1/3-ով: Իդ ալ-Ֆիթր տոնի հետ կապված ամեն տարի Իրանում հայտարարվում է համաներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս