Դոլար չի վաճառվել
                                    «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 5-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.5 դրամը։ Հիշեցնենք, որ ուրբաթ օըրը ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել էր 411.12 դրամ: Կանխիկ արտարժույթի շուկայումդոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 409.5 դրամ, վաճառքինը՝ 412.5 դրամ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    