Բաժիններ՝

Բաշար Ասադն արգելել է արտարժույթի կիրառումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ հրաման է ստորագրել, որով արգելվել է կոմերցիոն յուրաքանչյուր գործողության ժամանակ արտարժույթի ու թանկարժեք մետաղի կիրառումը:

Վճարումներ կատարելիս, փոխհատուցում վճարելիս, առևտրային գործարքներ կնքելիս և մնացյալ կոմերցիոն գործողությունների ժամանակ թույլատրվել է միայն սիրիական ֆունտի կիրառումը: Հրամանը խախտողներին սպառնում է 0.5-10 տարվա ազատազրկում:

2011 թվականի մարտից մինչև 2013 թվականի հուլիսն ընկած ժամանակհատվածում սիրիական ֆունտը կրկնակի արժեզրկվել է՝ մեկ դոլարի դիմաց 50-ից նվազելով մինչև 100-ի: Փորձագետների գնահատմամբ՝ Սիրիական հակամարտության հետևանքով երկրի տնտեսական կորուստները կազմում են մոտ 25 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Իրանը ստացել է ավերված Սիրիան վերականգնելու իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս