Ինչպես բարելավել մարսողությունը
Դուք կերել եք ոչ մեծ քանակությամբ սննդամթե՞րք և արդեն նկատվում է փքվածությո՞ւն: Ծակծկոցը, փքվածությունը, այրոցը, աղիների թուլությունը և խցանումը մարդկանց անբաժանելի հիվանդություններն են դարձել: Նշված երևույթները հանդիսանում են մարսողական համակարգի խախտման նշաններ:
Հավանաբար մեր մարսողական խնդիրներն անմիջական կապ ունեն ոչ ճիշտ սնվելու հետ: Վերջին ժամանակներս հազվադեպ ենք տանը սնվում բնական մթերքներով: Լանչին սնվում ենք կոնսերվանտներով և քիմիկատներով հարուստ մթերքներով և պատահական չէ, որ արդյունքում խախտվում է մարսողական համակարգի ճիշտ գործունեությունը:
Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ նման խնդիրները կարելի է լուծել՝ առօրյայում ներառելով ստորև նշված պարզ կանոնները:
Առավոտյան աչքերը բացելուց հետո մի վազեք սառնարանի ուղղությամբ: Լվացեք ատամները և ըմպեք մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Եեթե չունեք բարձր թթվայնություն, ապա կարող եք ջրի մեջ քամել կիտրոնի հյութ: Առավոտյան հաճախակի խմելով ջուր, դուք կզգաք զգալի դրական փոփոխություններ մարսողական համակարգի աշխատանքի մեջ:
Ավելի լավ է հաճախ, սակայն քիչ-քիչ
Խորհուրդ է տրվում օրեկան 2-3 անգամ սնվելու փոխարեն անցնել օրը 5 անգամ սնվելու տարբերակին: Սակայն չափաբաժինը պետք է փոքր լինի: Սնունդն ընդունելու ինտերվալը պետք է լինի 3 ժամ: Սննդի յուրաքանչյուր չափաբաժնի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 250-300 մլ: Արդեն մի քանի շաբաթ անց ձեր օրգանիզմը կսովորի նոր սննդի ռեժիմին և 3 ժամը մեկ էներգիայի այրմանը:
Մի չարաշահեք սննդամթերքը
Նորմալ մարսողական համակարգի համար չպետք է չարաշահել ուտելիքը: Սնունդն ընդունելուց հետք ստամոքսի 1/3 մասը պետք է լինի դատարկ, որպեսզի մարսողական գործընթացները հաջող ընթանան: Սեղանից պետք է հեռանալ քաղցի թեթև զգացողությամբ: Հիշեք, որ հագեցվածության զգացողությունը մի փոքր ուշ ձեզ կայցելի՝ 15-20 րոպեից:
Իսկ եթե չհամբերեք, ապա կունենաք անհարմարավետության և ծանրության զգացողություն: Շատ ուտելուց հետո առաջանում է քնկոտություն, իսկ քնած ժամանակ մարսողական համակարգը ճիշտ չի գործում:
Մարսողական հյութեր
Նորմալ մարսողության համար անհրաժեշտ է լեղու, ստամոքսի և ենթաստամոքսային հյութի արտադրություն: Վերը նշված մարսողական հյութերի արտադրմանը նպաստում է սխտորը, սոխը, մանանեխը և համեմունքները: Եթե դուք չունեք թվարկված մթերքների նկատմամբ բժշկական հակացուցում, ապա համարձակորեն ներառեք դրանք սննդակարգում:
Սննդի միջին ջերմաստիճան
Նորմալ մարսողության համար չպետք է օգտագործել չափից տաք կամ չափազանց սառը մթերքներ: Խորհուրդ է տրվում օգտագործել սենյակային ջերմաստիճանի կամ դրանից մի քիչ բարձր ջերմաստիճանի սննդամթերք: Երբ տաք ապուրներ եք ուտում կամ արագ-արագ ուտում եք սառը պաղպաղակը, ապա գրգռում եք մարսողական տրակտի նուրբ պատերը՝ ստիպելով նրանց լրացուցիչ աշխատանք կատարել ջերմաստիճանի կարգավորման համար:
Մանրաթել
Մանրաթելն այն բաղադրիչն է, որի օգնությամբ կատարվում է աղիների մաքրում և լավանում է աղիների գալարակծկանքը: Մեծ քանակությամբ մանրաթել պարունակվում է թարմ բանջարեղենում, մրգերում և թեփի մեջ: Եթե ցականում եք բարելավել մարսողական համակարգի աշխատանքը, ապա սննդամթերքի մեջ ցանեք թեփ՝ նոր կերեք:
Մաշկի նորմալ դրությունը կախված է աղիների միկրոֆլորայից: Նորմային համապատասխան բանջարեղենի և կաթնաթթվային մթերքների օգտագործումը կապահովեն աղիների բարվոք միկրոֆլորան:
Հետևեք վերը նշված խորհուրդներին և շատ շուտով մարսողական համակարգում դրական փոփոխություներն իրենց երկար սպասեցնել չեն տա:
Պատրաստեց Շողեր Գալստյանը