Բաժիններ՝

Սպիտակուցների կարևորությունը

Սպիտակուցի նպաստում է ֆերմենտների և հորմոնների արտադրմանը, նրանց  կանոնավոր գործունեությանը, ապահովում է բջիջների և մկանների առողջությունը: Սպիտակուցները վերկանգնում են բջիջները, տեղափոխում մոլեկուլները, մեխանիկական և կառուցվածքային աջակցություն ցուցաբերում ոսկորներին և մաշկին: Սպիտակուցների համապատասխան քանակը օրգանիզմում նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, առողջ մազերին, նյարդային ազդակների արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում սպիտակուցը կարող է վերածվել նաև էներգիայի:

Սպիատկուցով հարուստ սննդամթերքներ

Սպիտակուցի հիանալի աղբյուր են հանդիսանում ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, սոյան և լոբազգիները, ձուն, հնդակահավը, ձուկը և տապակած անյուղ միսը:

Սպիտակուցները գլխավորապես բաղկացած են ամինաթթունեից, որոնք մեծ դեր են խաղում մեր ամենօրյա կյանքում: Նրանք նպաստում են սնդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները և նպաստում օրգանիզմի աճին:

Կարդացեք նաև

Սպիտակուցի օգտակար հատկությունները

Մկանների առողջություն

Սպիտակուցները կարևոր են մկանների կրճատման և կոորդինացմանը համար: Սպիտակուցները ներկա են մկանների հյուսվածքներում: Մկանների աճը պայմանավորված է օրգանիզմում առկա սպիտակուցների թվի հետ:

Իմունային պաշտպանություն

Սպիտակուցները մեծ դեր են խաղում իմունային համակարգի ամրապնդման համար: Մեր օրգանիզմը ունի հատուկ մշակված ինքնապաշտպանական մեխանիզմ տարբեր ինֆեկցիաների և հիվանդությունների դեմ: Այդ ինքնապաշտպանությունը իրականացվում է հակամարմինների օգնությամբ, որոնք սպիտակուցների խումբ են իրենցից ներկայացնում: Հակամարնինները հայտնաբերում են օտար տարրերին, հարուցիչներին և ոչնչացնում նրանց:

Նյարդային ազդակ

Սպիտակուցները ապահովում են նյարդային համակարգի սահուն գործունեությունը: Նյարդային համակարգը ակտիվանում է, երբ այն ազդակներ է ստանում և պատասխան ազդակներ տալիս: Նյարդային ազդակն ընդունողները բաղկացած են սպիտակուցներից: Այս ընդունիչները փոխանցում են նյարդային ազդակները բջիջներով և կարգավորում կենտրոնական նյարդային համակարգը:

Էներգիայի աղբյուր

Սպիտակուցը օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է: Եթե անձը մարմնի քաշը իջեցնելու համար բեռնաթափման օր է հայտարարել կամ դիետա է պահում, օրգանիզմը օգտագործում է իր սպիտակուցները, որպեսզի կոմպենսացնի այդ ամենը:

Քանի որ մեր օրգաիզմը չունի պահեստավորված սպիտակուցներ, ֆերմենտները և մկանների սպիտակուցները քայքայվում են, որպեսզի արտադրվեն ամինաթթուներ և վերջիններս էլ օրգանիզմը ապահովեն էներգիայով կամ սինթեզեն գլյուկոզա:

Առողջ մազեր

mazer01

Սպիտակուցները նպաստում են առողջ մազեր ունենալուն և պաշտպանում են մազերը արտաքին միջավայրի վնասներից: Սպիտակուցները իրենց հատկություններով ազդում են մազի աճի վրա: Հենց այս հատկություններն են օգտագորվում մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկական միջոցների մեջ:

Ֆերմենտներ և հորմոններ

Ֆերմենտները մեծ դեր են խաղում օրգանիզմում իրականացվող բիոքիմիական գործընթացների և ռեակցաների համար: Օրգանիզմի քիմիական ռեակցիաների իրականացումը կախված է մարմնում առկա ֆերմենտների թվից: Եթե այդ ռեակցիաները իրականցվում են դանդաղ, ապա դա նշանակում է, որ մարմնում նկատվում է անհրաժեշտ  ֆերմենտների պակաս: Տարբեր սպիտակուցային հորմոնները ինչպիսիք օրինակ ինսուլինը, աճի հորմոնը և գլուկագոնը նույնպես բաղկացած են ամինաթթուներից , որոնք իրականացնում են բազմաթիվ կարևոր ֆունկցիաներ մեր օրգանիզմում:

Մոլեկուլային տեղափոխություն

Սպիտակուցների մյուս կարևոր ֆունկցիան բջիջներում առկա տարրերի տեղափոխությունն է և պահեստավորումը: Այս ամենը կարևոր է արյան հոսքի սահուն ընթացքի և օրգանիզմի սնման համար: Օրինակ թթվածինը արյան կարմիր գնդիկներին հասնում է հեմոգլոբին կոչվող սպիտակուցի շնորհիվ:Մյուս սպիտակուցը, որ կոչվում է ֆերիտին, պատասխանատու է լյարդում արյան և երկաթի պահեստավորման համար:

Առողջ մաշկ

Mashk

Սպիտակուցներից կոլագենը ապահովում է մաշկի բջիջների, հուսվածնքերի  ուժը և առաձգականությունը: Կոլագենը վերականգնում է վնասված մաշկը նպաստում բջիջների ռեգեներացիային: Առողջ, առաձգական և առանց կնճիռների մաշկը կախված է օրգանիզմում կոլագեն սպիտակուցի քանակից:

Բջիջների և հյուսվածքների ռեգեներացիա

Բջիջների և հյուսվածքների թարմացումը և ռեգեներացիան շան կարևոր երևույթներ են առողջ մարմնի համար: Մարմինը մշտական կարիք ունի ամինաթթուների, որոնք կազմավորում  են սպիտակուցներ և վերջիններս էլ նպաստում են նոր բջիջների և հյուսվածքների, ինչպես օրինակ եղունգների, մազերի աճին, մաշկի թարմացմանը: Մարսողական համակարգի, մաշկի և արյան բջիջների կյանքի տևողությունը մի քանի շաբաթ է: Մի քանի շաբաթից մահացած հյուսվածքներին և բջիջներին փոխարինելու են գալիս նորերը և հենց վերջինների ստեղծմանն էլ նպաստում են սպիտակուցները:

Սպիտակուցների մարսում և ներծծում

Սպիտակուցների մարսողությունը շատ կարևոր է մարմնի կողմից ամինաթթուների ներծծման համար: Ֆերմենտներից պեպսինը ակտիվացվում է ստամոքսահյութի արտադրմամբ և սպիտակուցները աստիճանաբար մարսվում են ստամոքսում: Մարսողության գործընթացը շարունակվում է և ավարտվում փոքր աղիքում:

Օրեկան արելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Օրինակ մեկ ձուն կամ 1 ունցիա (28.3 գ) պանիրը համարվում է մեկ չափաբաժին սպիտակուց: Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75գ սպիտակուց, իսկ տղամարդկանց 0.84գ: Իսկ տարիքով մարդկանց, հղիների, աթլետների և քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս