Բաժիններ՝

Թունիսի բանակը քաղաքացիների համար փակել է մայրաքաղաքի կենտրոնը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թունիսի կառավարությունն այսօր անցկացնում է արատակարգ խորհրդաժողով՝ կապված երկրում քաղաքական իրավիճակի սրման հետ: Թունիսում իրավիճակը սրվել է հուլիսի 25-ին ընդդիմադիր «Ժողովրդական հոսանք» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Մոհամմեդ Բրահմիի սպանվելուց հետո:

Երեկ հրաժարականի դիմում է գրել Թունիսի կրթության նախարար Սալիմ Լաբիեդը, իսկ անցած գիշեր ավելի քան 10.000 մարդ՝ բաժանված գործող իշխանությունների կողմնակից ու ընդդիմադիր ճամբարների, գիշերային ակցիա է անցկացրել մայրաքաղաքում գտնվող խորհրդարանի շենքի առջև:

Ոստիկանությունը միջամտել է գործին և կանգնել նրանց միջև: Ընդդիմադիրները պահանջում են խորհրդարանի ցրում և կառավարության հրաժարական: Որպես բողոքի նշան՝ 52 պատգամավոր դադարեցրել են Թունիսի խորհրդարանի աշխատանքներին իրենց մասնակցությունը:

Թունիսի բանակն այսօր լարափակոցներ է իրականացրել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում և այն հայտարարել «ռազմական փակ գոտի»: Դրա նպատակը իշխանամետների ու ընդդիմադիրների միջև բախումների կանխումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031