Բաժիններ՝

Այսօր Վաշինգտոնում վերսկսվում են պաղեստինա-իսրայելական բանակցությունները

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ այսօր Վաշինգտոնում վերսկսվում են պաղեստինա-իսրայելական բանակցությունները, որոնք փակուղի էին մտել 2010 թվականին:

Վերջին շրջանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգալի ջանքեր է գործադրել տվյալ բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Դրանց արդյունքում Իսրայելը հայտարարել է, որ բանտից ազատ է արձակել ավելի քան 100 պաղեստինցի բանտարկյալի:

Իսրայելա-պաղեստինյան բանակցություններն անցկացվելու են փուլերով և կտևեն մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թե՛ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թե՛ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը խոստացել են, որ եթե բանակցությունների ժամանակ կողմերի միջև ձեռք բերվեն արդյունքներ, ապա դրանք կդրվեն հանրաքվեի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031