Բաժիններ՝

Նեթանյահուն խոստացել է պաղեստինցիների հետ բանակցությունների հնարավոր արդյունքները դնել հանրաքվեի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է հաամաժողովրդական հանրաքվեի դնել պաղեստինցիների հետ խաղաղ երկխոսության արդյունքները, եթե իհարկե գրանցվեն արդյունքներ:

Նեթանյահուն հավելել է, որ իր կարծիքով՝ տվյալ հարցում հանրաքվե անցկացնելն անհրաաժեշտ է, և որ նմանատիպ որոշումներ չի կարող կայացնել այս կամ այն դաշինքը: Վարչապետի խոսքերով՝ բանակցությունները հեշտ չեն ստացվի, և նախնական փուլերում անհրաժեշտ է զերծ մնալ բանակցությունների մասին հրապարակումներից՝ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար:

Իսրայելցիների ու պաղեստինցիների միջև միջնորդական առաքելություն է իրականացնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով երեք օր առաջ հայտարարեց, որ հակամարտող կողմերը եռամյա ընդմիջումից հետո հայտարարել են բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ իրենց սկզբունքային համաձայնության մասին:

Ակնկալվում է, որ Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչները մոտ ժամանակներում կհանդիպեն Վաշինգտոնում՝ հաղթահարելու համար խաղաղության գործընթացի վերաբռնման ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031