Ինչպե՞ս բուժել անորեքսիան
Անորեքսիայի բուժման համար նախատեսված ժողովրդական միջոցները ներառում են խնձորը, կոճապղպեղը, նարնջի հյութը, կիտրոնը, սխտորը, խաղողը, տաք ջուրը, անանուխը և այլն: Անորեքսիան առաջանում է մարսողական մշտական խնդիրների հետևանքով: Անորեքսիայով հիվանդը տառապում է ախորժակի կորստից և չի կարողանում որևէ սննդակարգի հետևել: Հիվանդի մոտ նկատվում է նաև ընդհանուր թուլություն և անքնություն:
Անորեքսիան ազդում է օրգանիզմի ամբողջ առողջության վրա: Անորեքսիան առաջանում է վատ ուտելու հետևանքով: Սովորաբար կանայք, ցանկանալով ազատվել ավելորդ կիլոգրամներից, սահմանափակում են սնունդ ընդունելու ռեժիմը, որն էլ իր հերթին՝ հանգեցնում է անորեքսիայի: Այն կարելի է բուժել նաև ժողովրդական միջոցներով:
Ժողովրդական միջոցները նպատակ ունեն բարելավելու մարսողությունը, մեծացնելու ախորժակը և նպաստելու ամբողջ օրգանիզմի առողջության ամրապնդմանը: Ժողովրդական միջոցները չունեն ոչ մի կողմնակի էֆեկտ և շատ արդյունավետ են, սակայն դրանք պետք է կանոնավոր օգտագործել:
Անորեքսիայի գլխավոր նախանշաններից են՝
- Վախը քաշ ավելացնելու համար
- Սոցիալական միջավայրից մեկուսացումը և դեպրեսիան
- Խախտված քունը և հոգնածությունը
- Կենտրոնացման և ուշադրության պակասը
- Մարդկանց հետ շփման խնդիրները
- Սննդամթերքի մասին մտքերը
- Ինքնատիրապետման բացակայությունը
- Վարքի, տրամադրության մեջ անկանոնության դրսևորումները
- Ֆիզիկական արտաքինի նկատմամբ հիվանդագին մոտեցումը:
Անորեքսիան տարածված է հիմնականում կանանց մոտ, սակայն հանդիպում է նաև տղամարդկանց մոտ:
Եթե անորեքսիան ժամանակին չբուժվի, ապա կարող է օրգանների ֆունկցիայի խանգարման պատճառ դառնալ: Նման դեպքում հիվանդին անմիջապես հոսպիտալիզացնում են: Անորեքսիայի կանոնավոր բուժումը նպատակ ունի կանխելու թերսնումը, և նման դեպքում գերադասելի է ներերակային սնուցման տարբերակը: Այս բուժումը օգնում է նաև շաբաթական 3-4 ֆունտ քաշ հավաքել:
Ժողովրդական միջոցներ անորեքսիայի դեմ
Խնձոր
Օրական մեկ խնձոր ուտելը նպաստում է սպիտակուցը մարսող ֆերմենտի՝ պեպսինի արտադրմանը: Դա էլ իր հերթին՝ օգնում է մարսողությանը:
Կոճապղպեղ
Կոճապղպեղը խորհուրդ է տրվում գործածել անորեքսիայի դեմ, քանի որ այն նպաստում է քաղցի առաջացմանը: Խորհուրդ է տրվում կոճապղպեղն օգտագործել խոշոր աղի հետ: Այս դեղատոմսը հրաշալի օգնում է ստամոքսի խանգարման դեպքում:
Նարնջի հյութ
Շատ արագ և արդյունավետ բուժում է համարվում նարնջի հյութով թերապիան: Անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում երկու ժամը մեկ խմել մեկ բաժակ նարնջի հյութ: Հետևեք այս թերապիային 2-3 օր և կտեսնեք, թե ինչպես է կարգավորվում մարսողական տրակտը: Հիշեք, որ հյութից առաջ կամ հետո չպետք է ուտել կամ խմել որևէ այլ բան: Այս թերապիան ամբողջովին մաքրում է օրգանիզմը:
Կիտրոն
Կիտրոնը մարսողական համակարգի հիանալի մաքրող միջոց է: Հարկավոր է մեկ լիմոնը քամել տաք ջրի մեջ, ավելացնել մի պտղունց աղ և խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Այդ լուծույթն ավելի արդյունավետ դարձնելու համար ավելացրեք կոճապղպեղի հյութ:
Սխտոր
Օգտագործեք օրական երեք կամ չորս պճեղ սխտոր: Սխտորը կարելի է օգտագործել հում վիճակում, ապուրի մեջ, կամ ջրի մեջ՝ խաշած վիճակում: Սխտորն օգնում է պայքարելու անորեքսիայի դեմ, մաքրում է օրգանիզմը և խթանում քաղցը:
Խաղողի հյութ
Օգտագործեք խաղողի հյութը, քանի որ այն բացում է ախորժակը և մաքրում է մարսողական համակարգը: Իսկ որպեսզի ստանաք ցանկալի արդյունք, հարկավոր է 3 շաբաթ ամեն օր խաղողի հյութի թերապիա անցնել:
Տաք ջուր
Անորեքսիայի դեմ հիմնական միջոց է համարվում տաք ջուրը: Եթե ձեր մարսողական համակարգը մաքրված չէ, ապա դուք չեք զգա քաղց, և անորեքսիան չի բուժվի: Ջուրը կատարում է առաջին կարևոր քայլը. այն մաքրում է մարսողական համակարգը:
Անանուխ
Անանուխն ախորժակի բնական խթանիչ է: Առավոտյան 3 ճաշի գդալ անանուխի հյութը բարձրացնում է ախորժակը:
Անանաս
Առավոտյան նախաճաշին օգտագործեք անանասի մի քանի կտոր:
Անորեքսիան բուժելի հիվանդություն է համարվում: Պարզապես պետք է ունենալ հետևողական ճիշտ սննդակարգ և մաքրել մարսողական համակարգը:
Պատրաստեց Շողեր Գալստյանը