
Լարիսա Դոլինան զարմացրել է կնճիռներով (լուսանկարներ)

Այս օրերին Ուկրաինայում անցկացվում է «Նոր ալիք» մրցույթը: Մրցույթի համերգային ծրագրին մասնակցում է նաև հայտնի երգչուհի Լարիսա Դոլինան: Ինչպես գրում է viva.ua կայքը, Լարիսա Դոլիանային լուսանկարել են Լեոնիդ Ագուտինի ստեղծագործական երեկոյի փորձի ժամանակ: Փորձին երգչուհին ներկայացել է վարդագուն զգեստով ու արևային ակնոցով:
Լուսանկարիչները կարողացել են փորձի ժամանակ ֆիքսել երգչուհուն: Կայքը նշում է, որ ինչպես ցույց են տալիս լուսանկարները, երգչուհին նկատելիորեն ծերացել է. երկրպագուներին հատկապես զարմացրել են Դոլինայի կնճիռները: