Բաժիններ՝

Այս տարի Թուրքիայում մեկնարկելու է օդա-տիեզերական կենտրոնի կառուցումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականին Թուրքիայում շարք է մտնելու առաջին օդա-տիեզերական կենտրոնը: Այն անվանվելու է AIT Center, որը կառուցելու է ֆրանս-իտալական Thales Alenia Space ընկերությունը:

AIT Center-ի տարածքը կազմելու է 3000 քառակուսի մետր: Կենտրոնի կառուցումը մեկնարկելու է ընթացիկ տարվա հոկտեմբերին և ավարտվելու է 2014 թվականի մայիսին:
Թուրքիան 2012 թվականի դեկտեմբերի 18-ին չինական «Ժիուգուան» բազայից արձակել է իր երկրորդ Göktürk-2 արբանյակը, որն օգտագործվում է պաշտպանական նպատակներով:

Թուրքական առաջին հետախուզական արբանյակ RASAT-ն արձակվել էր 2011 թվականին: Ավելի վաղ Թուրքիայի գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստում է արբանյակային տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումների տասնամյա ծրագիր:

Էրգյունի խոսքերով՝ ներկայումս Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքն արբանյակների արձակման համակարգի ստեղծումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031