Իրար են բախվել մի քանի մեքենաներ

Երեկ՝ հուլիսի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 26 տան դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել «Օպել Վեկտրա Բ» եւ «Լեքսուս RX 300» ավտոմեքենաները, որից հետո «Օպել Վեկտրա Բ» ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» եւ «ՎԱԶ-2107» ավտոմեքենաներին, իսկ բախման հետեւանքով առաջացած բեկորը վնասել է նույն ճանապարհահատվածում կայանված «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի դռան ապակին:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա Բ» ավտոմեքենայի վարորդ Լ. Ղ-ն կրծքավանդակի և գլխի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:

Այս մասին հայտնում է ԼՂՀ ԿԱ ոստիակնության կայքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031