Պարունակ Զելվեյանը՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պարունակ Զելվեյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Նշենք, որ «Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտ ներկայացրել էր միայն Պարունակ Զելվեյանը, ով մինչ այժմ ժամանակավորապես կատարում էր տնօրենի պարտականությունները:  Պարունակ Զելվեյանը Երևանի գլխավոր սրտաբանն է, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահը:

Հավելենք, որ ԱԱԻ նախկին տնօրեն Մկրտիչ Ավագյանը պաշտոնավարել էր 1,5 տարի: Նախորդ տարվա հուլիսին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նրա հրաժարականից հետո առողջապահության նախարարությունը երկար ժամանակ տնօրենի թափուր պտոնը զբաղեցնելու համար մրցույթ չէր հայտարարում: Մրցույթ հայտարարվեց միայն այս տարվա ապրիլի 4-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031