Բաժիններ՝

Chevrolet Niva-ն նոր շարժիչ կունենա

Chevrolet Niva մեքենաների հաջորդ սերունդը նոր շարժիչներ կստանա, որոնք համատեղ կարտադրվեն Տոլյատտիի՝ բարձր ճշգրտության դետալների գործարանի և հնդկական Birla Group-ի մաս կազմող AVTEC ընկերության կողմից։

Նոր ագրեգետի մանրամասները դեռևս չեն հաղորդվում։ Սակայն Auto.mail.ru-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է ֆրանսիական նախագծման PSA Peugeot Citroen շարժի մասին՝ 1.8լ աշխատանքային ծավալով։ Շարժիչները արտադրվելու են Peugeot-ի լիցենզիայով։

Մի խոսով՝ բավականին խառը պատկեր է ստացվում. ռուս-ամերիկյան մեքենայի վրա կտեղադրվի ֆրանսիական շարժիչ, որն արտադրվում է ռուս-հնդկական ընկերության կողմից՝ հնդկական, դինական, իսպանական պահեստամասերի օգտագործմամբ։

Նոր Niva-ի պրեմիերան ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարի Մոսկվայի ավտոսալոնում։ Ինչպես հայտարարել էր GM-ԱվտոՎԱԶ-ի նախկին գլխավոր տնօրեն Ջեֆրի Գլովերը, դա կլինի միանգամայն նոր ավտոմեքենա, որը կունենա նոր շարժիչ, էքստերիեր և ինտերիեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս