Բաժիններ՝

Ես իմ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով կառավարության նիստերից հետո շատ արագ անցնում է լրագրողների մոտով՝ խուսափելով հարցերի պատասխանելուց, այսօր, ի զարմանս լրագրողների, համբերությամբ պատասխանեց բոլոր հարցերին։ Սակայն չստանալով իրենց հուզող հարցը՝ Բեգլարյանն ինքը հուշեց. «Այլ հարցեր կա՞ն, օրինակ, որ ես կնոջը վիրավորել եմ»:

«Ես կարդացի, որ իբրև գրած է, որ ես այդ կնոջն ասել եմ մի հաչա, հերիք ա հաչաս… Ես ուզում եմ բոլորիդ ասել՝ ես իմ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար: Եթե վաղը հայտնաբերվեն մարդիկ, որ ասեն՝ ես մանկապարտեզում վիրավորել եմ աղջնակի 47 տարի առաջ, չհավատաք, որովհետև ծնվածս օրվանից ես կանանց չեմ վիրավորում»,- հայտարարեց Գ.Բեգլարյանը:

Նա վստահեցրեց, որ այդ կնոջ հետ հանդիպում ընդհանրապես չի եղել. «Ինչ-որ մեկը իր հանձնարարությունները կատարելու համար Բեգլարյան Գագիկի դեմ ինչ-որ մի նյութ պետք է գտներ, գտել է այդ հերյուրանքը և սուտը: Իմ ամբողջ կյանում չի գտնվի մի կին, որ կասի՝ ես իրեն վիրավորել եմ»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ընդունարանում Աբովյան քաղաքի բնակչուհի Էլինա Խաչատրյանը հայտարարել է, որ «ԱրմենՏելի» հետ ունեցած իր խնդրով դիմել է տրանսպորտի և կապի նախարարությանն ու ԱԺ նախագահին: Գագիկ Բեգլարյանին փողոցում 2 ժամ սպասել է, իսկ Բեգլարյանն իրեն ասել է` «շան պես հաչում ես»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս