Բաժիններ՝

Նոր Երզնկա գյուղի հարևանությամբ գտնվող դաշտի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 15-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի հարևանությամբ գտնվող Աշտարակի վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի և Աշտարակի բաժինների օպերատիվ խմբերը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի, Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը, ում կողմից նշանակվել է դատափորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 68-ամյա Մ. Ավետիսյանն էր, ով որպես անհայտ կորած հունիսի 5-ից որոնվում էր Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից։

yerz-01 yerz-02 yerz-03 yerz-04

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս