Հասան Ռոուհանին ներկա դրությամբ հավաքել է քվեների կեսից ավելին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՆԳՆ-ը թարմացրել է երեկ անցկացված նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:
Դրանց համաձայն՝ ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Հասան Ռոուհանին շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը: Ներկայումս արդեն իսկ հաշվարկվել է 58.764 ընտրատեղամասից 21.376-ի քվեները՝ 12.091.699 քվե, որից վավեր է ճանաչվել 11.686.139-ը:
Հասան Ռուհանին ստացել է 6.049.655 քվե, Բաղեր Ղալիբաֆը՝ 1.844.463 քվե, Մոհսեն Ռեզային՝ 1.518.964 քվե, Սայիդ Ջալիլին՝ 1.400.712 քվե, Ալի Աքբար Վելայաթին՝ 729.044 քվե, Մոհամմադ Խարազին՝ 143.301 քվե:
Եթե Հասան Ռոուհանին (կամ մեկ այլ թեկնածու) վերջնական արդյունքներով ստանա քվեների ավելի քան կեսը, ապա նախագահական աթոռի համար պայքարը կավարտվի արդեն իսկ առաջին փուլում: Իրանում նախագահն ընտրվում է 4 տարով: