ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի հաստատելու հարցը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայում ոչ թռիչքային գոտի հաստատելու հարցը: Այս մասին գործակալությանը հայտնել են արևմտյան դիվանագետները:
Նշվում է, որ հավանաբար ոչ թռիչքային գոտին կգտնվի Սիրիայի ու Հորդանանի սահմանի մոտ: Սպիտակ տունը երեկ հայտարարել էր, որ քիմիական զենք կիրառելով՝ Սիրիայի կառավարությունը հատել է ԱՄՆ-ի սահմանած «Կարմիր գիծը»: Դրանից հետո ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել ռազմական աջակցություն ցուցաբերել սիրիական ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան երկար ժամանակ փորձեր է ձեռնարկել հասնելու համար, որ ԱՄՆ-ը գնա Ասադի ավիացիան ոչնչացնելու և Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտու ձևավորմանը: Թուրքիան ցանկանում է, որ այդ գոտին սահմանվի Սիրիայի հյուսիսում՝ իրեն սահմանակից տարածքներում:
Ի դեպ, օրեր առաջ Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Հորդանան ամերիկյան հավելյալ զենքի (F-16 կործանիչների ու Patriot զենիթա-հրթիռային համալիներին) ուղարկումը կապված չէ Սիրիայի հետ և կապված է Eager Lion զորավարժության հետ: