Բաժիններ՝

Խորովածներս կերանք. մամուլ

«Հայկական Ժամանա» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոզի մսի արտադրության մենաշնորհացման հստակ միտումներ են արձանագրվում: Արդեն մոտ երկու ամիս է Հայաստանում խոզի մսի արտադրության ոլորտում ուշագրավ ձևախեղումներ են նկատվում: Մասնավորապես կտրուկ նվազել է տեղական արտադրության խոզի մսի մթերման գինը: Եթե նախկինում մեկ կիլոգրամի դմաց մթերթղները վճարում էին 288-3000 դրամ, ապա հիմա մթերման գինը կտրուկ նվազել է: Այժմ մեկ կիլոգրամի մթերման գինը 1800-2200 դրամ է:

Սա առնվազն տարօրինակ է այնքանով, որ այդ նույն ընթացքում կտրուկ բարձրացել է հիմնական կեր հանդիսացող ցորենի թեփի գինը` նախկինում 3200-3500 դրամով վաճառվող թեփը հիմա վաճառվում է 455-4700 դրամով (30 կգ պարկը):

Եվ ուրեմն, մի կողմից թանկանում է խոզի կերը, այսինքն բարձրանում է խոզի մսի ինքնարժեքը, մյուս կողմից կտրուկ նվազում է մթերման գինը: Այլ կերպ ասած, խոզ պահելը գնալով դառնում է տնտեսապես ոչ ձեռնտու: Եւ ուրեմն, ինչ է տեղի ունենում այս ոլորտում: Ցորենի թեփ արտադրող հիմնական ձեռնարկությունը Բաղրամյանի ալրաղացն է, որն ինչպես բազմիցս նշվել է մամուլում և չի հերքվել, պատկանում է արդեն իսկ հռչակավոր Սամվել Ալեքսանյանին: Նրան են պատկանում նաև խոզի խոշոր ֆերմաներ, որտեղ ատադրված խոզի միսը հիմնականում առաքվում է նրան պատկանող սուպերմարկետների ցանցին:

Ալեքսանյանի վերահսկողության տակ գտնվող խոզի ֆերմաներին այդ նույն ցորենի թեփը բնականաբար մատակարարվում է շատ ավելի ցածր գնով և հետևաբար այդտեղ արտադրված խոզի մսի ինքնարժեքը էականորեն ավելի ցածր է, քան շարքային ֆորմաների արտադրած խոզի մսի ինքնարժեքը: Այսպիսով Ալեքսանյանը «ծածկում է» տեղական խոզի մսի պահանջարկի 40-45 տոկոսը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս