Intel-ը ցուցադրել է աշխարհի ամենաարագ USB կրիչը
Intel ընկերությունը Computex 2013 համակագչային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Thunderbolt տեխնոլոգիայով աշխատող USB կրիչի նախատիպը: Ընկերության կողմից ստեղծված «ֆլեշկան» ունի 128 Գբ ծավալ, այն իր տվյալների փոխանցման արագությամբ մի քանի անգամ գերազանցում է նմանատիպ սարքերին, գրում է «Վեստին»:
Ինչպես ընդգծել է Intel-ի ինժեներ Օրեն Գուբերը, Thunderbolt-ը ամենաարագ տեխնոլոգիան է` տվյալներ փոխանակելու համար: Տեղեկատվությունը փոխանցման արագությունը վայրկյանում մինչև 10 Գբիթ է՝ երկու անգամ ավելի արագ, քան USB 3.0-ի դեպքում: