Արագ ուղի՝ ԱՄՆ-ում իրավագիտության մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար
Առանց աշխատանքից հրաժարվելու իրավագիտության նախամագիստրոսական ծրագրով ուսանելու առավելություն
Իրավագիտության նախամագիստրոսական և մագիստրոսական ուսման ծրագրեր
Կրթաթոշակի էական հնարավորությամբ 2013-2014 ուսումնական տարվա համար
Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջը, համագործակցելով Վրաստանի Գիտելիքների Կառավարման Խմբի հետ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրերի մասին.
· Իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրը, որն անց է կացվում Վրաստանում, Թբիլիսիում /երկու կիսամյակ, ծրագրի ավարտին տրվում է հավաստագիր/
· Իրավագիտության մագիստրոսական ծրագիրը, որն անց է կացվում ԱՄՆ-ի Իլլինոիս նահանգի Չիկագո քաղաքում, /մեկ կիսամյակ, ծրագրի ավարտին տրվում է մագիստրոսի աստիճան/
Ծրագրերը գործում են ողջ կովկասյան տարածաշրջանի /Հայաստան, Ադրբեջան, Վրաստան/ և Թուրքիայի համար: Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջը Վրաստանում մեկնարկել է իր արտասահմանյան իրավագիտության նախամագիստրոսական և իրավագիտության մագիստրոսական ծրագրերը 2012թ-ի սեպտեմբերին: Առաջին`2012-2013 ուսումնական տարում, իրավագիտության նախամագիստրոսական ծրագրում ներգրավվել են տասներեք թեկնածուներ /տասը` Վրաստանից, երկուսը` Հայաստանից, մեկը` Ադրբեջանից/: Տաս ուսանողներ արդեն ընդունվել են Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջ` շարունակելու ուսումը ԱՄՆ-ի իրավագիտության մագիստրոսական ծրագրով` “Միջազգային և Համեմատական Իրավունքի” դիպլոմ ստանալու համար` մասնակի և երեք ամբողջական կրթաթոշակներով:
2013-2014 ուսումնական տարվա համար Չիկագո-Քենթի իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրն առաջարկում է երկու կիսամյակով դասընթացներ, որոնք կդասավանդվեն բացառապես Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի հիմնական կամ հրավիրված դասախոսների կողմից: Իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրն առաջարկում է երկու կիսամյակ, նվազագույնը 120 կրեդիտային ժամ ինտենսիվ դասախոսություններով 10 դասընթացներ: Իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի ուսուցման ընթացքն ընդգրկում է 2013-2014 ուսումնական տարվա սեպտեմբերից մայիս ամիսները: Ուսուցման ձևն է` մեկ կամ առավելագույնը երկու դասընթաց մեկ ամսում` հանգստյան օրերին անցկացվող սեմինարների տեսքով:
2013-2014 ուսումնական տարվա դասընթացներն են.
Առաջին կիսամյակ 2013թ.
1. Սեպտեմբեր` Ամերիկայի իրավական համակարգի ներածություն, դասախոս` Իգոր Սոլոդովնիկ
2. Սեպտեմբեր` Առևտրային կազմակերպություններ, դասախոս` Ագնիեշկա Ցենզարտովիչ
3. Հոկտեմբեր` Միջազգային առևտրային գործարքներ, դասախոս` Թոմաս Հիլ
4. Նոյեմբեր` Առևտրային իրավունք, դասախոս` Սթիվ Հարրիս
5. Դեկտեմբեր` Պայմանագրերի առցանց կնքում, դասախոս` Ռիչարդ Վարներ
Երկրորդ կիսամյակ 2014թ.
6. Հունվար` Հակամենաշնորհային իրավունք, դասախոս` Ագնիեշկա Ցենզարտովիչ
7. Փետրվար` Գովազդային և մարքեթինգային համեմատական իրավունք, դասախոս`Իգոր Սոլոդովնիկ
8. Մարտ` Անձնական կյանքի անձեռնմխելիության և անհատական տվյալների պաշտպանության իրավունք, դասախոս`Միքալ Միլոշ
9. Ապրիլ` Արտոնագրային իրավունք, դասախոս`Մորին Նեյբերգ
10. Մայիս` ՄՍ Իրավունք, Էլեկտրոնային առևտուր և համակարգչային հանցագործություններ, դասախոս`Ռիչարդ Վարներ
Ամերիկյան իրավունքի դպրոցի ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով: Հետևաբար, բոլոր դիմումները պետք է գրված լինեն գրագետ անգլերենով: Այնուամենայնիվ, ծրագիրը սկսելու համար դիմումատուներին չի պարտադրվում ներկայացնել TOEFL կամ LSAT արդյունքներ:
ԱԻԴ իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրին մասնակցող ուսանողները կգնահատվեն բացառապես Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի դասախոսների կողմից` 4.0 բալանոց համակարգով և նրանցից կպահանջվի հավաքել նվազագույնը 2.7 միջին միավոր` Չիկագո-Քենթի իրավագիտության մագիստրոսական ծրագրում ընդգրկվելու համար:
ԱԻԴ իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի համար կարող են դիմել.
· Գործող իրավաբանները կամ նրանք, ովքեր ներպետական օրենսդրության համաձայն լիազորված են զբաղվել իրավագիտությամբ;
· Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած անձինք;
· Իրավագիտության բակալավրիատի երրորդ կուրսում սովորողները;
· Այլ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած, սակայն իրավագիտության մագիստրոսի աստիճան և փաստաբանի արտոնագիր ունեցող անձինք:
Բոլոր ուսանողները իրավունք ունեն մասնակցել փոխանակման ծրագրին /մինչև մեկ կիսամյակ տևողությամբ/ Լեհաստանի Ամերիկյան իրավունքի դպրոցում:
Այն ուսանողները, ովքեր կացնեն իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի բոլոր պարտադիր դասընթացները, կըդգրկվեն Չիկագո-Քենթ Իրավագիտության Դպրոցի իրավագիտության մագիստրոսական ծրագրում ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներով` Չիկագո-Քենթի իրավագիտության մագիստրոսի աստիճան մեկ կիսամյակով ստանալու համար:
Բոլոր դիմումատուները պետք է ներկայացնեն.
1. Դիմում;
2. Անգլերենով ինքնակենսագրություն;
3. Անձնագրի կամ ինքնությունը հաստատող փաստաթղթի պատճենը;
4. Դիպլոմի պատճեն, իսկ իրավագիտության բակալավրիատում սովորողների համար` ԲՈՒՀ-ից տեղեկանք;
5. Ուղեկցող գրություն;
6. Երկու երաշխավորող գրություն: Երաշխավորող գրությունները պետք է լինեն բլանկի վրա` կոնտակտային տվյալներով և պետք է տրված լինեն դիմումատուի աշխատանքին ծանոթ անձի կողմից: Այդ անձը կարող է լինել ղեկավար, աշխատակից կամ որևէ անձ, ում վրա դիմումատուի աշխատանքն այս կամ այն կերպ ազդել է:
Դիմումների հանձման վերջնաժամակետը 2013 թվականի հուլիսի 15-ն է:
Չիկագո-Քենթ Իրավագիտության քոլեջի որոշումը կծանուցվի 2013 թվականի օգոստոսի 15-ին և ընտրված թեկնածուները կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով ոչ ուշ քան 2013 թվականի սեպտեմբերի 15-ին:
Չիկագո-Քենթի Իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրը տեղի կունենա Վրաստանում՝ Թբիլիսիում, իսկ մագիստրոսական ծրագիրը` ԱՄՆ-ի Իլլինոիս նահանգի Չիկագո քաղաքում:
Դիմումները ներկայացնելու գործընթացի, կրթաթոշակների և ուսման վարձի, ինչպես նաև ուսումնառության գործընթացի վերաբերյալ Վրաստանի Գիտելիքների Կառավարման Խումբը (Knowledge Management Group) շահագրգիռ անձանց համար տրամադրում է խորհրդակցություն և անց է կացնում դասընթացներ 2013 թվականի հունիսի 1-ից հույիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Կրթաթոշակներ և ուսման վարձ
Իրավագիտության նախամագիստրոսական ծրագրի 2013-2014 թվականների համար վարձը կազմում է 5500 ԱՄՆ դոլլար (հինգ հազար հինգ հարյուր), որը պետք է վճարվի երկու փոխանցումներով:
ԳԿԽ-ն (Knowledge Management Group)` որպես կառավարող կազմակերպություն, կտրամադրի 1000 ԱՄՆ դոլլարի չափով կրթաթոշակ Հայաստանի, Թուրքիայի, և Ադրբեջանի մասնակիցներին` Թբիլիսիում իրավագիտության նախամագիստրոսական ծրագրով ուսանելու ընթացքում նրանց աջակցելու համար: Հետևաբար նշված երկրների մասնակիցների համար Թբիլիսիում իրավագիտության նախամագիստրոսական ծրագրով ուսանելու վարձը կազմելու է 4500 ԱՄՆ դոլլար:
Բոլոր այն մասնակիցները, ովքեր կավարտեն իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրը և կստանան ավարտական հավաստագրեր կստանան մասնակի կրթաթոշակ Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջից` իրավագիտության մագիստրոսական ծրագրով ուսանելու համար: Այդ կրթաթոշակը միայն հոգում է Չիկագո-Քենթ իրավագիտության քոլեջի ուսման վարձը: Հետևաբար Ամերիկյան իրավունքի դպրոցի իրավագիտության նախամագիստրոսական ծրագիրն ավարտողները իրավագիտության մագիստրոսական ծրագրով ուսանելու համար կվճարեն միայն 10 000 ԱՄՆ դոլլար 44 000 ԱՄՆ դոլլարի փոխարեն:
Ծրագրերի, ուսման պլանի, իրավագիտության նախամագիստրոսական կամ մագիստրոսական ծրագրերին մասնակցելու առավելությունների, կրթաթոշակների և ուսման վարձի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կից ներկայացվում է մեր բրոշյուրը և դիմումի ձևը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ կայքերում.
1. www.kmg.ge
2. http://www.kentlaw.iit.edu/academics/llm-programs/international-and-comparative-law/special-llm-and-overseas-training-programs
Պահաջնվող փաստաթղթերը ներկայացնելու էլեկրոնային հասցեն է [email protected]ն:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք առանց հապաղելու գրել ծրագրի էլէկտրոնային հասցեով`[email protected]
Կարելի է նաև զանգահարել (+995) 577974001 (+995) 577774030 հեռախոսահամարներով:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արման Պողոսյանին՝ 091 233737: