Բաժիններ՝

Մուհամմեդ Մուրսին առաջին անգամ արտոնել է քրիստոնեական եկեղեցու կառուցումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հրաման է ստորագրել երկրի հյուսիսում ընկած Բուհեյրի նահանգում Ղպտի ուղղափառ եկեղեցու կառուցման մասին:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գրեթե մեկ տարի իշխանության ղեկին գտնվող Մուրսին առաջին անգամ է արտոնում քրիստոնեական տաճարի կառուցումը: Պետրոս և Պողոս առաքյալների եկեղեցին կառուցվելու է Էն-Նուբարիա էլ-Գադիդա քաղաքում և ունենալու 300 քառակուսի մետր տարածք:

Ղպտի համայնքը եկեղեցու կառուցմանը փորձում էր հասնել արդեն 17 տարի: 85 միլիոնանոց իսլամական Եգիպտոսում հաշվվում է մինչև 10 միլիոն ղպտի-քրիստոնյա: Դեռևս 2009 թվականին մուսուլմանական մեծամասնությամբ խորհրդարանն արգելափակել էր ղպտի պատգամավորների առաջ քաշած օրինագիծը, որով Եգիպտոսում թույլատրվում էր նոր եկեղեցիների կառուցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս