Բաժիններ՝

Քննարկվեցին Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Ահմեդ Էյվեյդայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ս. Թադևոսյանը գոհունակություն հայտնեց Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի:

«Ուրախալի է, որ առաջիկայում Համաշխարհային բանկի գործակցության մտադրությունը  կապված է տարածքային զարգացման օժանդակությանը` մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի զարգացումն անմիջականորեն կապված է քաղաքաշինական խնդիրների, ենթակռուցվածքների ձեւավորման հետ»,- նշեց նախարարը: Ս. Թադևոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունում ներկայում այդ ուղղությամբ մի քանի ծրագրեր են իրականացվում, մասնավորապես` նշեց «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի, Գյումրիի Վանաձորի, Դիլիջանի և Ջերմուկի քաղաքաշինական նախագծերի մասին:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի քաղաքաշինության ոլորտի և Համաշխարհային բանկի համագործակցության զարգացման հեռանկարները: ՀԲ պատվիրակության ղեկավար Ահմեդ Էյվեյդան տեղեկացրեց, որ ներկայում ՀԲ-ում մշակվում է մեր երկրի հետ գործակցության 2 ուղղություններ` տարածքային զարգացման և աղետների ռիսկերի կառավարման խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով նպաստել տարածքային զարգացմանը, շեշտը դնելով մանր ու միջին գործարարության խթանման վրա, զրուցակիցները զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քննարկեցին 3 ուղղություններ` Խոր Վիրաբ-Նորավանք-Եղեգնաձոր-Սյունիք, Գյումրի-Ստեփանավան-Ալավերդի, Սեւանա լիճ-Դիլիջան: ՀԲ կայուն զարգացման ոլորտի ղեկավար Զարուհի Թոխմախյանը ընդգծեց Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև շենք-շինությունների սեյսմազինվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ՀԲ-ի պատրաստակամության մասին:

Նախարար Սամվել Թադևոսյանը հաշվի առնելով Հայաստանում սողանքների ու երկրաշարժի հավանականությունը, առանձնահատուկ կարեւորեց ՀԲ-ի աջակցությունը աղետների ռիսկերի կառավարման հարցում: Այդ համատեքստում պարոն Թադևոսյանն ընդգծեց «Հայսեյսմշին» ընկերության վերազինման խնդիրը, որի
արդիականացման շնորհիվ կիրականացվի նախագծահետազննական աշխատանքներ և կբարձրանա շենք-շինությունների կառուցման և ուժեղացման վերականգնման որակը: Նախարար Ս. Թադևոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված իրավական հիմքերի ապահովումը և շենքերի ու շինությունների տեխնիկա­կան տվյալների բազայի ստեղծումը: Պարոն Թադևոսյանը տեղեկացրեց, որ առաջնահերթությունը տալով կրթական, մարզական և մշակութային հաստատություններին` արդեն հավաքագրվել է մոտ 2500 շենք–շինությունների տեխնիկական տվյալներ:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930