Բաժիններ՝

Երկրորդ տնտեսական ճգնաժամի հոտը գալիս է. Վարդան Այվազյան

«Բնականաբար, լավ չեմ գնահատում, երբ օտար ներդրողների թիվը պակասում է: Ուրեմն նշանակում է պետք ամեն-ինչ անենք, որ ավելանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով 2012 թ-ին և 2013 թ. առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատումը:

 

Մեր դիտարկմանը, որ զգալի է հենց օֆշորային գոտիներից ներդրումների նվազումը, Վ.Այվազյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ տարբերություն օֆշորային և ոչ օֆշորային: Ներդրումը ներդրում է»:

 

Ըստ Այվազյանի՝ ներդրումների նվազումը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն է ընկել, ՀՀ նկատմամբ հետաքրքության չափն է ընկել. «Ընդհանրապես աշխարհում երկրորդ տնտեսական ճգնաժամի մոտալուտ գալու հոտը գալիս է: Մեզ մոտ դա կազդի հանքարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ոսկերչության վրա: Եթե տնտեսական ակտիվությունն ընկնում է, բնականաբար, կարող է բերել որոշակի ակտիվության անկում: Դեռ սպասեք, տարին նոր է սկել, գուցե դեռ ամեն ինչ լավ լինի»:

 

Հիշեցնենք, որ 2013թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 131 մլն դոլար։ 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ օտերարկրյա ներդրումների հոսքը նվազել է 11.9%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 57.7 մլն դոլար և նվազել` 35.4%-ով: Օֆշորային գոտիներից իրականացվող ներդրումների կրճատումն ավելի զգալի է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս