Բաժիններ՝

Իրանի ոսկու պաշարները կբավականացնեն դեռ 15 տարի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կարիք չի զգա ոսկու ներկրման հետագա 15 տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի գործադիր տնօրեն Մահմուդ Բահմանին:

Վերջինս ընդգծել է, որ Իրանի ոսկու պաշարները բավական են հետագա 15 տարվա համար՝ հաշվի առնելով երկրի ներքին կարիքները: ԱՄՀ-ի տվյալներով՝ Իրանում 2012 թվականին 1.9 տոկոսով նվազել է տնտեսական աճի տեմպը, իսկ ազգային արժույթ ռիալի ինքնարժեքը նվազել է 40 տոկոսով:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Իրանին ոսկի վաճառելու վրա ԱՄՆ-ի կողմից դրած արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս