Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը դիմել է փախուստի

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 4-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 3,5 կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Լուսաբացին Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ, 79-ամյա Սաշա Առաքելյանն էր: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ հայտնաբերելու համար մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և նրա վարած տրանսպորտային միջոցը:

Տեսանյութեր

Լրահոս