Բաժիններ՝

Նոր ֆոտոսենսորը հնարավորություն է տալիս խավարի մեջ լուսանկարներ անել`առանց լուսարձակման

Ժամանակակից տեսախցիկների հիմնական խնդիրն այն է, որ որոշակի մակարդակի լուսավորման պայմաններում դրանք առանց լուսարձակման բանի պետք չեն: Սակայն նոր սենսորը, որը մշակել են Սինգապուրի համալսարաններից մեկում, 1000 անգամ ավելի զգայուն է, քան ներկայիս տեսախցիկները, ինչը հնարավորություն է տալիս լուսանկարներ կատարել անգամ շատ վատ լուսավորության պայմաններում, գրում է computerra.ru-ն:

Այն հավասարապես բարձր զգայունություն ունի ինչպես սպեկտորի տեսանելի, այնպես էլ  ինֆրակարմիր մասում, որի շնորհիվ կարելի է կիրառել ինչպես կենցաղային տեսախցիկներում, այնպես էլ տեսահսկման տեսախցիկներում կամ արբանյակային տեսախցիկներում:

Հայտնագործության հեղինակը նշում է. «Մենք ցույց ենք տվել, որ գրաֆենից կարելի է ստեղծել ոչ միայն էժան սենսորներ: Մենք ակնկալում ենք, որ դրանք կիրառում կգտնեն ոչ միայն սիրողական լուսանկարչության, այլ նաև տեսահսկման ոլորտում»,- ասել է նա:  Դրանք պահպանում են էլեկտրոնները ավելի երկար ժամանակ, քան սովորական սենսորների դեպքում է: Արդյունքում, ստացվում է ավելի հզոր էլեկտրոնային ազդանշան, որը կարող է վերածվել լուսանկարչական պատկերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս