Այս շաբաթ «Վեցյակը» հանդես կգա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ «Վեցյակը» այս շաբաթ կայանալիք ԱԷՄԳ-ի Ղեկավար խորհրդի նստաշրջանում հանդես է գալու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր հայտարարությունում «Վեցյակը» անհանգստություն է հայտնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և Թեհրանին կոչ է անելու համագործակցել ԱԷՄԳ-ի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Փաստաթղթի բովանդակության մանրամասները չեն հրապարակվում: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է այս տարվա ապրիլի 4-6-ին, Ալմա Աթայում:

Տեսանյութեր

Լրահոս