Բաժիններ՝

Intel-ը ներկայացրել է նոր սերնդի պրոցեսորները

Աշխարհում համակարգիչների համար չիպեր արտադրող խոշորագույն Intel ընկերությունը այսօր պաշտոնապես ներկայացրել է չորրորդ սերնդի Core չիպերի շարքը, որի կոդային անվանումը Haswell է: Ընկերությունում նշում են դրանց արտադրողականության աճի  15%-ի և մինչև 50% էներգախնայողության մասին, գրում է «Վեստին»:

Սա նոր շարքի միջին ցուցանիշներն են միայն, որոնք ներառված են ինչպես սեղանի համակարգիչների, այնպես էլ դյուրակիր շարժական սարքերի համար:  Intel-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ նոր սերնդի պրոցեսորներով աշխատող սարքերից որոշները կարող են աշխատել առանց լիցքավորման մինչև 9 ժամ, այն դեպքում, երբ մեծամասնությունը ժամանակակից ուլտրաբուքերի կարողանում են ավտոնոմ ռեժիմով առավելագույնը 5-7 ժամ աշխատել:

Haswell չիպերում նաև կատարելագործել է սպասման ռեժիմում աշխատանքը, այդ դեպքում նոութբուքերի կամ պլանշետների մարտկոցները կարող են դիմանալ 10-13 օր : Ընկերությունում նշում են, որ նոր պրոցեսորները, հիբրիդային սարքավորումների  հետ իդեալական համատեղություն ունեն:

Առաջին հզոր նոութբուքերը և հիբրիդային սարքերի հետ չորսմիջուկանի Haswell պրոցեսորները վաճառքի կհանվեն այս ամռանը, իսկ պլանշետների տարբերակները վաճառքի կհանվեն ավելի ուշ:

Բացի էներգախնայողությունից և փոքր-ինչ կատարելագործված արտադրողականությունից, Intel-ի որոշ նոր չիպեր տարբերվում են նաև իրենց ավելի կատարյալ Iris գրաֆիկայով: Haswell-ը ունի նաև անլար վիդեոինտերֆեյսի Wi-Di հնարավորություն, որը թույլ է տալիս պատկերը և ձայնը պատկերել ժամանակակից հեռուստատեսացույցների կամ այլ սարքերի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս