![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ պետդեպարտամենտն առաջին անգամ պարգևավճար է սահմանել աֆրիկացի ահաբեկիչների մասին տեղեկատվության համար
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/pic_f2b26b74e098ca9b93b1e4d1d1454404.jpg)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն առաջին անգամ պարգևավճար է սահմանել Արևմտյան Աֆրիկայի ահաբեկչական խմբավորումների առաջնորդների մասին տեղեկատվության համար: Այս մասին նշված է Պետդեպարտամենտի կայքում:
Պետդեպարտամենտին հետաքրքրում են այնպիսի տվյալներ, որոնք Վաշինգտոնին հնարավորություն կտան գտնել «Իսլամական Մաղրիբի երկրներում Ալ-Քաիդայի» (AQIM), «Արևմտյան Աֆրիկայում ջիհադի ու միասնություն շարժման», «Արյան համար ստորագրվածների» ու «Բոկո Հարամի» առաջնորդներին:
Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը պատրաստ է ահաբեկիչների մասին տեղեկատվության համար հատկացնել 23 միլիոն դոլար: ԱՄՆ-ն ամենաբարձրը գնահատել է Նիգերիայի «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբուբակար Շեկաուին, որի դեպքում նա պատրաստ է վճարել 7 միլիոն դոլար: