Իսրայելն ԱՄՆ-ին մեղադրել է ռազմաբազայի մասին գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ Իսրայելն ԱՄՆ-ին մեղադրել նրանում, որ ամերիկյան իշխանությունները, ցանկանալով մրցույթի օգնությամբ ներգրավել մասնավոր ընկերությունների, բաց կերպ փաստաթղթեր են տեղադրել Թել-Շահարում նոր, գաղտնի հրթիռային բազայի կառուցման մասին:
Իսրայելական ռազմական գերատեսչությունում եղած աղբյուրն այդ հրապարակումը որակել է որպես «ապշեցուցիչ»: Աղբյուրը հավելել է, որ տեղադրված տեղեկատվությունը բավական է, որպեսզի թշնամիները կարողանան հարձակում ձեռնարկել ապագա բազայի վրա, ինչը սպառնալիքի տակ է դնում այն:
Դրա հետ մեկտեղ աղբյուրը հրաժարվել է հայտնել, թե արդյոք կփոխվե՞ն բազայի կառուցման պլանները, թե՞ ոչ: Պենտագոնը հայտարարել է, որ նման տեղեկատվության հրապարակումն անհրաժեշտ է նրան, ում հետ պայմանագիր է կնքվելու՝ աշխատանքների արժեքը մոտավորապես պատկերացնելու համար:
Պենտագոնը հավելել է, որ պայմանագրի կնքումից հետո կարող է փոխվել շինարարության նախագիծը: Նշվում է, որ տվյալ բազայում պետք է տեղակայվեն Arrow 3 հակահրթիռներով համալիրները: Բազայի կառուցումը գնահատվում է 25 միլիոն դոլար: Գաղտնի բազայի մասին տեղեկատվությունը բաղկացած է 1000 էջից: