Բաժիններ՝

Մարզերի հետ կանցկացվեն վիդեոկոնֆերանսներ

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր Արմեն Երիցյանը։

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների մասին։
Ընթացքի մեջ են պատանի հրշեջ-փրկարարների հավաքական թիմի պատրաստման աշխատանքները։ Թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։
Առաջիկայում վարժանք կկազմակերպվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Նախատեսվում է նաև ավելացնել հանրապետության մանկատներում և հատուկ դպրոցներում իրականացվող վարժանքների քանակը։

Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի է խստացրել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում` գրությունների միջոցով հորդորելով առավել ուշադիր լինել նշված հարցերի նկատմամբ։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փոխտնօրենը զեկուցեց, որ շաբաթվա ընթացքում կենտրոնն անցկացրել է 660-ից ավելի տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Օրանժ Արմենիա» և «Ռոստելեկոմ» ընկերությունների հետ համագործակցության արդյունքում ԱԻ նախարարությունում շուտով կներդրվեն վիդեոկոնֆերանսների և տեսավերահսկողության համակարգեր: «Ռոստելեկոմի» միջոցով ստեղծվող օպտիկական մալուխային ցանցի օգնությամբ հնարավոր կլինի առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնել` մարզպետների և ԱԻՆ մարզային կառույցների հետ: «Օրանժ Արմենիայի» 100 նոր բջջային հեռախոսներ կտրամադրվեն դեպքի վայր մեկնող արձագանքող ուժերին։ Դա թույլ կտա օնլայն հեռարձակումով հետևել ու վերահսկել դեպքի վայրում ծավալվող աշխատանքները։

Ա. Երիցյանի հրամանով` ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և մասնագիտական բարձր գիտելիքներ դրսևորելու համար ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը պարգևատրվեց շնորհակալագրով, իսկ ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանը` «Անվեհեր փրկարար» մեդալով։ Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու, ԱԻ հետևանքների վերացման ու ԱՌՆ ազգային պլատֆորմում ունեցած ներդրման համար նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանին ևս հանձնվեց «Անվեհեր փրկարար» մեդալ։ Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Ա. Սարոյանին շնորհվեց գնդապետի կոչում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս