Բաժիններ՝

Կորցնում ենք ավելորդ քաշը` առանց վնասների

Գիրությունը այն կարգավիճակն է, երբ անհատն ունի նորմայից ավելի քաշ: Վերջին ժամանակներում գիրությունը դարձել է մեծ խնդիր թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար: Գիրությունը կապված է կենսակերպի, նստակյաց կյանքի, ալկոհոլի չարաշահման, հորմոնային անհավասարակշռության, սննդի անկանոն ռեժիմի, ոչ բավարար քնի, սթրեսի, մարսողական խանգարումների և գենետիկայի հետ:

Ի՞նչ քանակությամբ սննդամթերք պետք է ընդունել

Ըստ նորմայի՝ տղամարդիկ պետք է ընդունեն 2500 կալորիայի համապատասխան սննդամթերք, իսկ կանայք` 1800 -2000 կկալ:  Բայց մենք միջինն օգտագործում ենք 2500-ից ավելի կալորիականությամբ հարուստ սննդամթերք, և ավելորդ էներգիան չի օգտագործվում  և վերածվում է ճարպի: Ճարպակալումն առաջանում է նաև սննդամթերքի հետևանքով: Եթե սննդամթերքը պարունակում է շատ կալորիաներ և ոչ քիչ վիտամիններ, սպիտակուցներ, հանքանյութեր և դիետիկ մանրաթել, ապա էներգիայի ավելորդ քանակը պահեստավորվում է օրգանիզմում և վերածվում ճարպի:

Գիրության հետևանքով առաջացող հիվանդությունները

Կարդացեք նաև

niharel0Գիրության հետևանքով առաջացող հիվանդություններից են  խոլեստերինի  մակարդակի բարձրացման հետևանքով սրտի հիվանդությունները, շաքարախտի երկրորդ տեսակը, արյան բարձր ճնշումը, օստեոարթրիտը, մեջքի ցավերը և շարժվելու դժվարությունները: Կանանց մոտ ճարպակալման հետևանքով կարող է առաջանալ անպտղություն և դաշտանի ցիկլի խանգարումներ:  Քաշն իջեցնելու համար խիստ և  կտրուկ  մեթոդներն ավելի շուտ Ձեր օրգանիզմը վտանգի կենթարկեն, քան որևէ դրական փոփոխություն կբերեն Ձեր կյանքում: Հետազոտությունները պարզել են, որ խիստ դիետաները ոչ թե ճարպն են այրում, այլ մկաններ մեջ առկա կարևոր սպիտակուցը: Հայտնի է նաև, որ խիստ դիետաների հետևանքով կորցրած քաշը կրկնապատկված է վերականգնվում: Ստորև ներկայացնում ենք գիրությունն արդյունավետ և խելամիտ միջոցներով նվազեցնելու մեթոդներ:

Ֆիզիկական վարժություններ

maramqՖիզիկական վարժություննները մեր կյանքի անբաժան մասը պետք է կազմեն: Մկանների մարզումը, սրտանոթային համակարգի վարժությունները կարևոր է ընդգրկել ֆիզիկական մարզումների ցուցակում:

Ֆիզիկական վարժությունները կարգավորում են քաշի ավելացումը: Ֆիզիկական մարզումները պետք է կատարվեն մարզչի հսկողության ներքո:

Յոգա

yogaՅոգայի մեջ կան մի շարք վարժություններ, որոնք նպաստում են ճարպի այրմանը: Սակայն սիրողական յոգան խորհուրդ չի տրվում: Դիմեք միայն  յոգայով զբաղվող մասնագիտացված մարզիչներին և նոր միայն նրա սովորեցրած վարժությունները կատարեք տանը:

 

Ճիշտ սննդակարգ

niharelՀետազոտությունները պարզել են, որ սննդում վիտամինների, սպիտակուցների և հանքանյութերի ավելացման հետևանքով նվազում է ածխաջրերի քանակը, և ճարպն այրվում է, և մարմնի քաշը նվազում է:  Նրանք, ովքեր ցանկանում են իջեցնել քաշը, պետք է օգտագործեն էներգիայի քիչ խտությամբ սննդամթերք` մրգեր, բանջարեղեն, ձուկ, հացահատիկ, լոբի, ոչ յուղոտ միս:

 

Խուսափեք բարձր կալորիականությամբ սննդամթերքից

Պետք է հրաժարվել բարձր կալորիականությամբ սննդամթերքներից, ինչպիսիք են, օրինակ, տապակած ուտելիքները, արագ սնունդը, քաղցրեղենը, կարմիր միսը, ձվի դեղնուցը և կարագը:

Բարդ ածխաջրեր պարունակող սննդամթերքներ

niharel1Շաքարը, կոնֆետները և տորթերը, որոնք պարունակում են պարզ ածխաջրեր, պետք է փոխարինվեն բարդ ածխաջրեր պարունակող սննդամթերքներով` մրգեր, բանջարեղեն և դարչնագույն բրինձ, և սև հաց:

Վիտամին C-ով հարուստ սննդակարգ

Համարվում է, որ վիտամին C պարունակող սննդամթերքները նպաստում են քաշի նվազեցմանը: Սակայն պետք է ընդունել վիտամին C-ի բնական աղբյուրներ` ինչպիսիք են, օրինակ, ցիտրուսային մրգերը, հնդկական փշահաղարջը, չհասած թամարինդը, և այլն: Պետք չէ սեփական որոշմամբ ընդունել վիտամին C-ն դեղահաբերով, քանի որ այն կարող է առաջացնել ստամոքսաղիքային խանգարումներ:

Շաքարից անցում մեղրին

Հյութին, թեյին կամ սուրճին շաքարի ավելացումը բարձրացնում է կալորիաների թիվը, ուստի խորհուրդ է տրվում  շաքարը փոխարինել մեղրով: Մեղրը պարունակում է հավասար քանակությամբ ֆրուկտոզա և գլյուկոզա, որը չի բարձրացնում օրգանիզմում կալորիաների թիվը:

Մեղր և կիտրոն

mexrՔաշի իջեցմանը նպաստում է նաև մեղրի և կիտրոնի խյուսը: Օրը կարելի է սկսել սրանով. մեկ բաժակ գոլից տաք ջրի մեջ լուծել մեղր և լիմոն քամել, օգտագործել:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը քաշը կորցնելու մյուս մեթոդներից մեկն է: Այն պարունակում է epigallocatechin gallate կոչվող հակաօքսիդանտը, որն այրում է մարմնում կուտակված ճարպերը:

Կաղամբ

Կաղամբը ճարպը հալեցնող բանջարեղեններից մեկն է: Հայտնի է, որ ավելի շատ կալորիա է պահանջվում, որպեսզի մարսվեն կաղամբի կալորիաները: Կաղամբը կարող եք ավելացնել բանջարեղենային հյութին, աղցան պատրաստել, և այդպես կազատվեք ավելորդ կլիոգրամներից:

Գիտակցված սննդի ընդունում

Տանը՝ հեռուստացույցի առջև, իսկ աշխատանքի վայրում՝ համակարգչի առաջ նստելիս, մենք չենք կենտրոնանում ուտելու գործընթացի վրա: Նման դեպքում մենք ավելի շատ քանակությամբ սննդամթերք ենք ուտում, քան ազատ ժամանակ: Գիտակցված և կենտրոնացված սննդի ընդունումն օգնում է կարգավորելու քաշը և սննդակարգի չափսը:

Կոկա-կոլա և դիետիկ կոլա

Շատ մարդիկ ծարավ ժամանակ նախընտրում են խմել կոկա-կոլա կամ այլ գազավորված ըմպելիքներ: Կոկա-կոլան պարունակում է շաքար, որն ավելացնում է քաշը: Նույնիսկ դիետիկ կոլան է քիչ քանակությամբ շաքար պարունակում: Գազավորված ըմպելիքների փոխարեն՝ նախընտրելի է խմել ջուր, կիտրոնի հյութ կամ թարմ քամած հյութ:

Քիչ քանակությամբ կանոնավոր սննդի ռեժիմ

xndzorԵթե ցանկանում եք բնական ճանապարհով քաշ կորցնել, ապա պետք է ուտել հաճախակի, սակայն քիչ քանակությամբ: Քիչ քանակությամբ սննդի ընդունումը հանգեցնում է նրան, որ օրգանիզմ մուտք է գործում միայն քիչ էներգիա, որը համապատասխանում է օրգանիզմի համար նախատեսված էներգիայի քանակին: Իսկ շատ ուտելիս օրգանիզմում լինում է էներգիայի ավելցուկ, որն էլ հետագայում վերածվում է ճարպի: Եթե ցանկանում եք Ձեզ սովորեցնել քիչ քանակով սննդամթերք ուտելուն, ապա հրաժարվեք մեծ ափսեներից, և  փոխարենը՝ օգտագործեք փոքր ափսեներ:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս