Բաժիններ՝

«Նաիրիտի» աշխատակիցները աշխատավարձ կստանան մինչև շաբաթվա վերջ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ղեկավարությունը խոստացել է 1 ամսվա աշխատավարձ վճարել վաղը, վատագույն դեպքում՝ շաբաթ օրը: Այս մասին 168.am-ին հայտնեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:

 

Ըստ նրա՝ առայժմ գործարանի աշխատակիցները սպասողական վիճակում են, բայց եթե խոստումը չկատարվի և աշխատավարձ չվճարվի, ապա շաբաթվա վերջին կրկին անհանգստություններ կլինեն «Նաիրիտում»:

 

Գործարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ղեկավարությունը «ստիպված է աշխատավարձ տալ, այլապես բունտ կլինի»:

 

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատավարձի 1 ամսվա ֆոնդը մոտ 1 մլն դոլար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս