
Նինո Բուրջանաձեն հայտնել է, թե ինչու է որոշել դառնալ երկրի նախագահ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին, որպեսզի խուսափի իշխանությունը մեկ ուժի (նկատի է առնվում «Վրացական երազանք» դաշինքը) ձեռքում կենտրոնացվելուց:
Բուրջանաձեի խոսքերով՝ երկիրը ներկայումս գտնվում է զարգացման շատ կարևոր փուլում, երբ երկրի համար ընդունվում են կենսական նշանակության ճշմարիտ և հավասարակշռված որոշումներ.
«Այդպիսի իրավիճակում յուրաքանչյուր իշխանություն, առավել ևս այս իշխանությունը, որը լուրջ խնդիրների է բախվել «Ազգային շարժման» ղեկավարումից հետո, կարիք ունի հասարակության կողմից մշտական վերահսկման, քանի որ հասարակությունը չի կարող վերահսկել ղեկավարությանը, երբ ողջ իշխանությունը կենտրոնացած է քաղաքական մեկ ուժի ձեռքում»:
Հիշեցնենք, որ դեռ 10 օր առաջ հայտնի էր դարձել, որ Նինո Բուրջանաձեն պատրաստվում է սեփական թեկնածությունն առաջադրել այս տարվա հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում: