
Նինո Բուրջանաձեն որոշել է դառնալ Վրաստանի նախագահ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդական հավաքը» նախագահական ընտրություններում որպես իր թեկնածու է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին.
«Մենք կարծում ենք, որ Բուրջանաձեն նախագահի լավագույն թեկնածուն է, նա ունի բարձր մակարդակով քաղաքական գործունեության մեծ փորձ, ինչպես նաև օգտվում է բնակչության աջակցությունից: Բուրջանաձեն կլինի արժանի նախագահ»:
Նշվում է, որ Բուրջանաձեից բացի, նախագահի թեկնածուներ են նաև Գիորգի Մարգվելաշվիլին («Վրացական երազանք»), Շալվա Նաթելաշվիլին (Լեյբորիստական կուսակցություն) և պրոֆեսոր Նստան Կիրտաձեն (հասարակական կազմակերպություն):
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին: