Բաժիններ՝

Կալիֆոռնիական Դիսնեյլենդում գրանցվել է ոչ մեծ պայթյուն

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ոստիկանությունը տարհանել է կալիֆոռնիական Դիսնեյլենդի այցելուներին: Դա տեղի է ունեցել նրանում ոչ մեծ պայթյունի գրանցվելուց հետո: Տուժածներ չկան:

Ենթադրվում է, որ պայթյունը գրանցվել է Դիսնեյլենդի աղբամաններից մեկոըմ, տեղական ժամանակով ժամը 17.30-ի մոտ: Զգուշավորության նկատառումներից ելնելով՝ որոշվել է տարհանել Դիսնեյլենդի այցելուներին:

Երկու ժամ անց նրանց թույլատրվել է վերադառնալ: Միջադեպի ականատեսներից մեկը գործակալությանը պատմել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ոչ թե կրակոց՝ ընդգծելով, որ անգամ տարհանման ժամանակ Դիսնեյլենդում շարունակել է հնչել երաժշտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս