Բաժիններ՝

ԱՄՆ-ը սխալ է համարում Սիրիային ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը սխալ է համարում Սիրիայի իշխանություններին ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը.

«Մենք կարծում ենք, որ դա սխալ է: Նրանք (ռուսական կողմը) դա որակում են որպես գոյություն ունեցող պայմանագրերի կատարում: ԱՄՆ-ը հուսով է Սիրիայի հարցում արդյունավետ համագործակցել Ռուսաստանի հետ: Մենք ռուսների հետ խոր տարաձայնություններ ունենք Սիրիայի շուրջ:

Սակայն կան հարցեր, որոնց շուրջ մենք սկզբունքորեն համաձայն ենք. հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, բանակցությունների միջոցով: Մենք կշարունակենք համատեղ աշխատել այդ արդյունավետ ուղու վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս