Բաժիններ՝

Ամերիկյան F-15-ը կործանվել է ճապոնական Օկինավա կղզու շրջանում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող F-15 կործանիչն այսօր ճապոնական Օկինավա կղզու շրջանում ընկել է ջուրը: Օդաչուին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել:

Այս մասին հայտնել է ամերիկյան զինվորական հրամանատարությունը: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.00-ի մոտ: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է Օկինավայից արևելք, այդ շրջանը հատկացված է եղել զորավարժությունների համար:

Ինքնաթիռի կործանումից հետո ամերիկյան ու ճապոնական փրկարար բրիգադները սկսել են որոնել օդաչուին և շուտով հայտնաբերել են նրան ու դուրս բերել ջրից: Կործանված ինքնաթիռը մասնակցում էր Արևելա-չինական ծովում տարվող զորավարժություններին: Կործանման պատճառները հստակեցվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս